Կաշի և միս` առանց կենդանիներին սպանելու
1,515,041 plays|
Անդրաս Ֆորգակս |
TEDGlobal 2013
• June 2013
Մինչև 2050 թվականը 100 միլիարդ կենդանի կպահանջվի` աշխարհի բնակչությանը մսամթերքով, կաթնամթերքով, ձվով և կաշվե իրերով ապահովելու համար : Այս քանակությամբ նախիր պահելը մեր մոլորակի համար ահռելի բեռ կլինի: Իսկ արդյո՞ք չկա այլ ճանապարհ: Նոր հորիզոններ բացահայտող իր այս ելույթում, հյուսվածքային տեխնոլոգիաների ջատագով Անդրաս Ֆորգակսը հավաստիացնում է, որ բիոֆաբրիկատների միջոցով միս և կաշի ստանալը քաղաքակիրթ ճանապարհ է, որի շնորհիվ կարելի է խուսափել համբուրգերների և պայուսակների համար կենդանիներ սպանելուց: